ՆԱՍԱ-ն Մարսի մակերևույթը պատկերող եզակի լուսանկար է հրապարակել
ՆԱՍԱ-ի աշխատակիցները Մարսի մակերևույթը պատկերող ուշագրավ լուսանկար են հրապարակել, որը թույլ է տալիս տեսնել Կարմիր մոլորակի հիմնական մակերեսն ու երկրակեղևը: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` լուսանկարը հրապարկվել է ամերիկյան տիեզերական գործակալության կայքում:
Ելնելով ստացված պատկերից` գիտնականները ենթադրում են, որ Մարսի մակերևույթը պատված է մանրահատիկ նյութով, որի տակ հետազոտողների կարծիքով` կարող են թաքնված լինել ժայռային ապարներ ու արժեքավոր հանքանյութեր:
Լուսանկարում պատկերված է «մերկ» ռելիեֆներից մեկը, որը մասամբ ծածկված է ավազաթմբերով: Ինչպես նշվում է, խոռոչի ուրվագծերում գույնը մգանում է` բացահայտելով կարմիր շերտերը:
Կարմիր մոլորակից պատկերներ են ստացվել High Resolution Imaging Science Experiment տեսախցիկի օգնությամբ, որը նկարանահում է իրականացնում Մարսի ուսումնասիրման համար ստեղծված Mars Reconnaissance Orbiter տիեզերանավից:










