ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը կասկածում է, որ Թրամփի հրամանագրում ներառված երկրների քաղաքացիները վտանգավոր են. AP
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության հետախուզական ստորաբաժանման վերլուծաբանները կասկածներ ունեն, որ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային հրամանագրում ներառված առավելապես մահմեդական բնակչություն ունեցող 7 երկրի քաղաքացիներն ահաբեկչական վտանգ են ներկայացնում Միացյալ Նահանգների համար, հայտնում է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը՝ համապատասխան զեկույցի նախագծին հղումով։
Նախարարության մասնագետները համարում են, որ քաղաքացիությունն ահաբեկչական վտանգի «քիչ հավանական ցուցիչ է»։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, զեկույցի հեղինակները համարում են, որ Սիրիայում 2011 թվականին պատերազմի սկսվելուց ի վեր այդ երկրների ընդամենը մի քանի քաղաքացիներ են ներառված ԱՄՆ-ում ահաբեկչական գործունեության մեջ։
Հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որի համաձայն փախստականների ընդունման բոլոր ծրագրերը դադարեցվում են 120 օրով, իսկ առավելապես մահմեդական բնակչություն ունեցող 7 երկրի` Իրանի, Իրաքի, Սիրիայի, Սուդանի, Լիբիայի, Սոմալիի և Եմենի քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է 90 օրով։










