Հռոմում փոխհրաձգության հետևանքով չորս մարդ է վիրավորվել

17:20 • 25.02.17

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում գիշերային ակումբի մոտակայքում հնչած կրակոցների հետևանքով չորս մարդ է վիրավորվել, գրում է La Repubblica-ն:


Նշվում է, որ կրակոցները տեղի են ունեցել առավոտյան ժամը 5-ի սահմաններում՝ քաղաքի հարավային հատվածում: Միջադեպի հետևանքով վիրավորվել է երեք իտալացի և մեկ իսպանացի, երկու վիրավորները գտնվում են ծանր վիճակում:


Միջադեպի վերաբերյալ անցկացվում է հետաքննություն, տեղի ունեցածի հիմնական վարկածը քննությունը համարում է վեճը:


«Եղել են կրակոցներ, վիրավորվել է երեք իտալացի և մեկ իսպանացի: Մենք դեռ չգիտենք, թե քանի կրակող է եղել՝ մեկ, թե մի քանի»,- հայտարարել է Հռոմի ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչը: Նա հավելել է, որ միջադեպի մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ: