Ռուսաստանը և Իրանը հավանության են արժանացրել միջուկային վառելիքի համատեղ արտադրության «ճանապարհային քարտեզը»

15:52 • 25.02.17

Ռուսաստանի և Իրանի իշխանությունները հավանության են արժանացրել միջուկային վառելիքի համատեղ արտադրության «ճանապարհային քարտեզը»: Այդ մասին հայտարարել է միջուկային էներգետիկայի հարցով իրանական կազմակերպության ղեկավար, երկրի փոխնախագահ Ալի Ակբար Սալեհին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ատոմի հարցով բանակցությունների շրջանակներում քննարկվող և վերջիվերջո վերջանական տեսքի հասցված առավել օգտակար կետերից մեկը Ռուսաստանի և Իրանի միջև համատեղ վառելիքի արտադրությունն էր: Մենք խոսել ենք այն մասին, որ ունենք այդ ոլորտում Ռուսաստանի օգնության կարիքը»,- ասել է Սալեհին:

Նրա խոսքով՝ հաջողվել է նաև պայմանավորվել այդ ոլորտում Ռուսաստանի կողմից խորհրդատվություն տրամադրելու մասին:

«Այդկերպ՝ երկար և ինտենսիվ բանակցություններից հետո, որոնք տևում են ավելի քան երկու տարի, մեր փոխըմբռնումը վերածվել է «ճանապարհային քարտեզի»,- ասել է Սալեհին: