Սիրիական Հոմսում մի շարք պայթյունների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել
Սիրիայի Հոմս քաղաքում փետրվարի 25-ին տեղի ունեցած մի շարք պայթյունների հետևանքով, որոնք իրականացրել են մահապարտները, ավելի քան 40 մարդ է զոհվել:
Ինչպես տեղեկացնում է DW.com-ը, պայթյունները որոտացել են ռազմական հաստատությունների մոտակայքում: Զոհերի մեծամասնությունը սիրիական բանակի զինվորներ և հատուկ ծառայությունների աշխատակիցներ են, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնյաներ: Որոշ տվյալների համաձայն` զոհերի թվում է Հոմս նահանգի ռազմական անվտանգության վարչության ղեկավարը:
Աղբյուրի հաղորդմամբ` պայթյունների հեղինակներն առնվազն վեց մահապարտներ են եղել: Ահաբեկչությունների պատասխանատվությունն ստանձնել է «Նուսրայի ճակատ» խմբավորումը, որը Սիրիայում պայքարում է կառավարական զորքերի դեմ:










