ԱՄՆ Պետդեպը տևական դադարից հետո կվերսկսի մամուլի համար ճեպազրույցները

02:09 • 25.02.17

ԱՄՆ պետքարտուղարությունը տևական դադարից հետո մարտի 6-ից կվերսկսի մամուլի համար նախատեսված հատուկ ճեպազրույցները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Մարկ Թոները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:


Իսկ մինչ մարտի 6-ը մամուլի ծառայությունը կշարունակի լրագրողների հարցերին պատասխանել հեռախոսով և էլ.փոստով, հաղորդել է Թոները:


ԱՄՆ պետքարտուղարությունում վերջին ճեպազրույցը լրագրողների համար եղել է անցյալ տարվա դեկտեմբերի 27-ին, ինչն անշուշտ բազմաթիվ քննադատությունների առիթ է հանդիսացել:


Նշենք, որ այժմ լուրեր են շրջանառվում, թե պետքարտուղարության նոր մամուլի խոսնակ կարող է նշանակվել ամերիկյան հայտնի Fox հեռուստաալիքի հաղորդավարուհի Հեզըր Նաոերթը: