Ճապոնիայում հատուկ ճաղատ մարդկանց համար մրցույթ են կազմակերպել (տեսանյութ)

05:48 • 26.02.17

Ճապոնիայում շատ հետաքրքիր ու յուրօրինակ մի մրցույթ են կազմակերպել, որին մասնակցել են այսպես կոչված «Ճաղատների ակումբի» ներկայացուցիչները:


Համաձայն Hindustan Times-ի` մրցույթի նպատակն է եղել զարմացնել փայլուն գլուխներով և պարզապես մի լավ ուրախանալ:

 

1989 թ.-ին հիմնված այս յուրահատուկ ակումբը, որն այս պահին շուրջ 70 անդամ ունի, ճաղատ մարդկանց ոգևորում է իրենց այդ թերությունը դրական ընդունելու և ոչ մի դեպքում չհուսահատվելու: