Ֆուտբոլային երկրպագուները մասսայական անկարգություն են կազմակերպել Բեռլինում (տեսանյութ)
Գերմանական «Հերտա» և «Այնտրախտ» ֆուտբոլային ակումբների երկրպագուները զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել Բեռլինում խաղից առաջ՝ Բունդեսլիգայի 22-րդ տուրի շրջանակներում: Այդ մասին հաղորդում է lenta.ru-ն:
Նշվում է, որ անկարգություններին ներկա են եղել շուրջ 200 երկրպագուներ երկու թիմերից:
Կռվի ընթացքում երկրպագուներն օգտագործել են շշեր և այլ տարբեր առարկաներ: Մի քանի մարդ արդյունքում վիրավորվել է, ոստիկանությունը ձերբակալել է 40 հոգու:
Հանդիպումն ավարտվել էր «Հերտա»-ի հաղթանակով 2: 0 հաշվով: Գոլի հեղինակներ էին դարձել Վեդրադ Իբիշևիչն ու Վլադիմիր Դարիդան:










