Մոսկվայում Գինեսի ռեկորդների գրքին հավակնող հսկա նրբաբլիթ կթխեն
Ռուսական ավանդական «Մասլենիցայի» վերջին օրը Մոսկվայում մի շարք հետաքրքիր իրադարձություններից և տոնական ծրագրերից բացի, կպատրաստեն նաև հսկայական մի նրբաբլիթ, որը կհավակնի Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելուն, գրում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:
Հսկա նրբաբլիթը պատրաստվում են թխել «Հերմիտաժ» այգում: Կազմակերպիչներն առայժմ գաղտնի են պահում դրա պարամետրերը, սակայն միանշանակ պնդում են, որ այն «իր անհավատալի չափերով հաստատ կներառվի Գինեսի ռեկորդների գրքում»:
Անցյալ տարի այս նույն այգում փորձ արվեց երեք մետրանոց նրբաբլիթ թխել, սակայն այն վառվեց, և խոհարարներն անգամ չկարողացան հակառակ կողմը շրջել:










