Ինքնասպանության փորձ Երևանի Արցախի պողոտայում
Փետրվարի 25-ին, ժամը 20.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փակվել է լոգարանում և փորձում է ինքնասպանություն գործել: Այդ մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:










