Օղակաձև արևային խավարմանն ականատես կլինեն Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի բնակիչները

03:08 • 26.02.17

Կիրակի օրը՝ փետրվարի 26-ին, տեղի կունենա օղակաձև արևային խավարում, որը տեսանելի կլինի հարավային Չիլիում, Արգենտինայում, Աֆրիկայի հարավում, մասամբ նաև Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում, տեղեկացնում է space.com-ը:


Արեգակնային խավարում տեղի է ունենում, երբ Լուսինը` շրջադարձ կատարելով Երկրի ուղեծրի շուրջ, փակում է արևը: Եթե արբանյակը մոտ է գտնվում մեր մոլորակին, ապա տեղի է ունենում լրիվ արևային խավարում, եթե հեռու՝ ապա օղակաձև: Արևի խավարումը Երկրի վրա կարող է դիտարկել մոտավորապես յուրաքանչյուր 18 ամիսը մեկ:


Արևի խավարումը, որն իր գագաթնակետին կհասնի Գրինվիչով ժամը 14:54–ին (Երևանի ժամով 18:54), կտևի 1 րոպե 22 վայրկյան:


Սակայն նշվում է, որ սա այս տարվա վերջին խավարումը չի լինելու: Հաջորդը տեղի կունենա օգոստոսի 21-ին, և կլինի արդեն ընդհանուր խավարում: ԱՄՆ քաղաքացիները կկարողանան վայելել այդ տեսարանն ամբողջությամբ:

Օղակաձև արևային խավարմանն ականատես կլինեն Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի բնակիչները