Փորձագետները նշել են առաջիկա տասնամյակում զարգացման մեծ պոտենցիալ ունեցող տեխնոլոգիաները

20:55 • 26.02.17

Համաշխարհային տնտեսական համաժողովի ավելի քան 800 փորձագետներ նշել են առաջիկա տասնամյակում մեծ զարգացման պոտենցիալ ունեցող տեխնոլոգիաները։

Այս մասին հայտնում է Business Insider-ը։

1.    Ռոբոտներ

Ռոբոտներն արդեն ներխուժել են կյանքի որոշակի ասպարեզներ, սակայն կանխատեսումների համաձայն` դրանք կգրավեն նաև մտավոր աշխատանքի շուկան: Ենթադրվում է, որ 2021-ին տարածում կգտնեն դեղագործ-ռոբոտները:


2.    Սենսորներ

Համացանցի և համակարգչային ծրագրերի կիրառությունն ավելի է ակտիվանալու: Մեկ տրիլիոն տարատեսակ սենսորներ 2022-ին միացված կլինեն համացանցին:


3.    Բժշկագիտություն


3D տպագրությունը հեղափոխելու է բժշկական արդյունաբերության ոլորտը: Այն արդեն օգտագործվում է որոշ օրգաններ ստեղծելու համար: Փոխպատվաստումներ իրականացնելու համար այս տեխնոլոգիան կարող է կիրառվել արդեն 2024-ին:


4.    Հեռախոսներ

2024-ին հասանելի կլինեն հեռախոսներ,. որոնք թույլ կտան մտքերը փոխանցել ուղեղի ալիքների միջոցով:


5.    Մեքենաներ

Մարդկանց 67 տոկոսը կարծիք է հայտնել, որ 2026-ին կգերակշռեն ընդհանուր օգտագործման շահագործվող մեքենաները, քան սեփական ավտոմեքենաները:

 
6.    Արհեստական ինտելեկտ

Փորձագետների կարծիքով՝ ամեն ինչ կարելի է սովորել անցյալի սխալներից և ավտոմատ կերպով բարդ որոշումներ կայացնել` հսկայական տվյալների բազայի վրա հիմնվելով:

 

 

 

 

 

 

Փորձագետները նշել են առաջիկա տասնամյակում զարգացման մեծ պոտենցիալ ունեցող տեխնոլոգիաները