ԱՄՆ-ի Նոր Օրլեան քաղաքում հարբած վարորդը վրաերթի է ենթարկել 28 քաղաքացու

10:42 • 26.02.17

ԱՄՆ Լուիզիանա նահանգի խոշորագույն քաղաքը համարվող Նոր Օրլեանում ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել բազմաթիվ քաղաքացիների, ներկա պահին հաղորդվում է 28 տուժածների մասին: 

Ինչպես հայտնում է Associated Press-ը՝ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մարդկանց բազմությունը հավաքված է եղել կաթոլիկ պահքի մեկնարկին նվիրված միջոցառումը դիտելու:

Հայտնի է, որ տուժածներից 21-ը ներկա պահին գտնվում են քաղաքի հիվանդանոցներում:

Տեղի իշխանությունները բացառում են ահաբեկչության վարկածը, իսկ ավտոմեքենայի վարորդը, ով գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, ձերբակալված է: