Ադրբեջանցուն նոկաուտի ենթարկած Վարդան Ասատրյանի հետ պայմանագիրը խզել են Արցախի դրոշը ծածանելու համար

18:54 • 26.02.17

Fight Nights Global ռուսական մարզական ընկերությունը դադարեցրել է համագործակցությունը խառը մարտարվեստի հայազգի մարզիկ Վարդան Ասատրյանի հետ վերջինիս կողմից Արցախի դրոշի ցուցադրությունից հետո: 

Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդվում է կազմակերպության Instagram-ի էջում:

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Վարդան Ասատրյանը Fight Nights Global 59 մրցաշարի շրջանակներում նոկաուտով հաղթանակ է տարել ադրբեջանցի մարզիկ Էլնար Իբրահիմովի նկատմամբ առաջին իսկ փուլում և դուրս եկել եզրափակիչ:

Հաղթանակից հետո նա իր հաջողությունը տոնել է Արցախի դրոշը ծածանելով: