Mercedes-Benz-ն AMG-ի 50-ամյակի առթիվ ներկայացրել է 3 նոր մոդել (լուսանկարներ)
Այս տարի լրանում է գերմանական հեղինակավոր Mercedes-Benz մեքենաշինական ընկերության Mercedes-AMG ստորաբաժանման հիմնադրման 50-ամյակը, ինչի առթիվ ավտոբրենդը ներկայացրել է 3 նոր մոդել:
Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, C63 Cabriolet, C43 4Matic Coupe, C43 4Matic Cabriolet Night Edition տպավորիչ նորույթների պաշտոնական շնորհանդեսը կայանալու է մարտին Ժնևում մեկնարկող միջազգային ավտոշոուի ժամանակ:
Աղբյուրը մանրամասնում է, որ մեքենաներն արտադրվելու են 500 օրինակով ու վաճառվելու են ամբողջ աշխարհում:
Ինչ վերաբերում է մեքենաների տեխնիկական բնութագրին, ապա դրանք համալրված են 4լ աշխատանքային ծավալով, 550 ձիաուժ հզորությամբ, երկտուրբո V8 շարժիչով:
Մեքենաների գնի մասին տեղեկություն դեռևս չկա:




















