Ցուցադրվել է ռոբոտացված լրտես կենդանիների ներքին կառուցվածքը (տեսանյութ)
YouTube-ի Nature on PBS ալիքում տեսանյութ է հրապարակվել, որում ցուցադրվել է արտաքինից բորենիների և սուրիկատների նմանվող լրտես ռոբոտների ներքին կառուցվածքը:
Lenta.ru-ի հաղորդմամբ` ռոբոտները հագեցած են հատուկ էլեկտրոնային սարքերով, ինչի շնորհիվ կարող են շարժումներ անել, որոնք նման են իսկական կենդանիների շարժումներին:
Ռոբոտների մշակողների խոսքով` լրտես ռոբոտները բարյացակամ վերաբերմունք են ցուցաբերում` գրավելով կենդանիներին ու ագրեսիա չառաջացնելով նրանց մոտ:
Կայքը գրում է, որ ռոբոտները ստեղծվել են նկարիչ Ջոն Նոլանի աշխատանքների հիման վրա` կենդանիներին բնական միջավայրում նկարահանելու համար: Վայրի կենդանիները ռոբոտներին ընկալում են որպես իրենց ցեղակիցներ, հոտոտում և փորձում համագործակցել նրանց հետ:
Նշվում է, որ ռոբոտների ներսում տեսախցիկներ են տեղադրված, որոնք հնարավորություն են տալիս հետևել կենդանիների պահվածքին:










