Մոլդովան Արևելյան Եվրոպայում զբոսաշրջիկներին լավագույն անլար ինտերնետ տրամադրող երկիր է ճանաչվել

15:37 • 27.02.17

Մոլդովան Արևելյան Եվրոպայում զբոսաշրջիկներին լավագույն անլար ինտերնետ տրամադրող երկիր է ճանաչվել: Այս մասին Lenta.ru-ի թղթակցին հայտնել է HomeToGo միջազգային ծառայությունը, որը զբաղվում է վարձով բնակարանների որոնման հարցերով:

Ընկերության փորձագետները պարզել են, որ Մոլդովայում հանգստի համար վարձով տրվող բոլոր տների և բնակարանների 94 տոկոսում հասանելի է Wi-Fi կապը: Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է Ուկրաինան (91 տոկոս), երրորդը` Բելառուսը (90 տոկոս):

Նշվում է, որ վարկանիշի չորրորդ տեղը կիսել են Բոսնիա և Հերցեգովինան ու Մակեդոնիան՝ 87 տոկոս արդյունքով: Հնգյակը եզրափակել են Ռուսաստանը, Սերբիան և Սլովենիան (86 տոկոս):

Վարկանիշի թոփ յոթնյակում հայտնվել են նաև Չեռնոգորիան (85 տոկոս) և Ռումինիան (83 տոկոս):

Մոլդովան Արևելյան Եվրոպայում զբոսաշրջիկներին լավագույն անլար ինտերնետ տրամադրող երկիր է ճանաչվել