ԱՄՆ-ում վանդալները պղծել են հրեական գերեզմանոցը (լուսանկարներ, տեսանյութ)

13:27 • 27.02.17

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում տեղակայված հրեական գերեզմանոցում վանդալները ջարդել ու տակնուվրա են արել մոտ 100 տապանաքար: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Ruptly-ի YouTube էջում:

CNN-ը գրում է, որ ներկա պահին իրականացվում է միջադեպի հետաքննություն: Կասկածյալների մասին տեղեկություններ տրամադրելու համար առաջարկվում է 10 հազար դոլար:

Ոստիկանության տվյալների համաձայն` վանդալիզմի ակտը ենթադրաբար իրականացվել է լույս փետրվարի 26-ին:

Հայտնի է, որ անցած շաբաթ ԱՄՆ Միսուրի նահանգում տեղակայված հրեական գերեզմանոցում ջարդվել է 154 շիրմաքար: