ՎՊ նախագահի թեկնածուն խորհրդարանին է ներկայացնում իր ծրագիրը. ԱԺ հերթական քառօրյան՝ ուղիղ

12:03 • 27.02.17

Քիչ առաջ մեկնարկեց Ազգային ժողովի հերթական լիագումար քառօրյա նիստը, որի ընթացքում կանցնացվի նախորդ նիստում քննարկված մի շարք հարցերի քվեարկությունը:

ԱԺ նիստին գրանցվեց 98 պատգամավոր:

Մասնավորապես, քվեարկության կդրվեն «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,  ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,  «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին»,  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում կատարելու մասին, «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը:

Կքննարկվեն և քվեարկության կդրվեն նաև միջազգային մի քանի համաձայնագրեր: