Peugeot-ն ներկայացրել է նորագույն տեխնոլոգիաներով համալրված ինքնագնաց մոդելը (լուսանկարներ)

23:26 • 27.02.17

Peugeot ընկերությունը ներկայացրել է Instinct նորագույն կոնցեպտային մոդելը: Չորստեղանի ինքնագնաց մոդելը համալրվել է առաջադեմ մուլտիմեդիա համակարգով, որը կարող է գուշակել վարորդի պահանջմունքները, ինչպես նաև բարակ բետոնե շերտով պատված հատակով:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, ժամանցային համակարգն աշխատում է Samsung Artik Cloud ծրագրի հիման վրա, որի օգնությամբ կարող է միանալ վարորդի գաջեթներին, գործի գցել որոշակի հավելվածներ, ինչպես օրինակ  միացնել օրագիրը և հիշել վերջինիս նախասիրությունները: Հավաքած տեղեկությունների հիման վրա մեքենան ինքնուրույն կարգավորում է կլիմայական պայմանները, էլեկտրոնիկայի կառավարման ռեժիմը և նստատեղի դիրքը:

Կոնցեպտը համալրված է 300 ձիաուժ հզորություն զարգացնող հիբրիդային ուժային համակարգով, լիաքարշակ համակարգով, ինչպես նաև անվտանգության համակարգերի համալիրով:

Հանրությանը նորագույն կոնցեպտը կներկայացվի մարտին անցկացվելիք Ժնևի ավտոսրահում:

 

 

 

 

Peugeot-ն ներկայացրել է նորագույն տեխնոլոգիաներով համալրված ինքնագնաց մոդելը (լուսանկարներ)