Ռումինիայում հազարավոր ցուցարարներ Եվրամիության դրոշն են պատկերել

11:11 • 27.02.17

Հազարավոր մարդիկ մասնակցել են Ռումինիայում շարունակվող բողոքի ցույցերին, հայտնում է Associated Press գործակալությունը:


Ցուցարարները կիրակի երեկոյան հավաքվել են Բուխարեստի Հաղթանակի հրապարակում: Հակակառավարական ցույցերի մասնակիցները վանկարկել են «Հեռացում» և «Դուք գողեր եք» կարգախոսները: Ակցիայի ժամանակ նրանք պատկերել են կապույտ ֆոնին 12 ոսկեգույն աստղեր պատկերող Եվրամիության դրոշը:


Ոստիկանությունը փակել է հրապարակ տանող ճանապարհները:


Հակակառավարական ցույցերն ընթանում են Ռումինիայի ամբողջ տարածքում արդեն 27-րդ օրն անընդմեջ:


Բողոքի ցույցերի պատճառ են դարձել Քրեական օրենսգրքում փոփոխությունները, որոնք կարող էին հանգեցնել կոռուպցիայի համար դատապարտված իշխող կուսակցության աջակիցների ազատ արձակմանը: Փետրվարի 5-ին կառավարությունը չեղյալ է հայտարարել փոփոխությունները, սակայն փողոցում ցույցերը դեռ շարունակվում են: