Շանհայում տուգանք է սահմանվում հանրային վայրերում ծխելու համար

10:59 • 27.02.17

Շանհայի իշխանությունները կսկսեն տուգանել հանրային վայրերում ծխելու համար: Համապատասխան օրենքն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից, գրում է ТАСС-ը:


Այդ փաստաթղթի համաձայն՝ մարտին կսահմանվի փակ հանրային վայրերում, ռեստորաններում, գրասենյակներում, ինչպես նաև հանրային տրանսպորտի օբյեկտներում ծխելու ամբողջական արգելք: Օրենքը խախտելու համար նախատեսվում է իրավաբանական անձանց համար 2 հազարից մինչև 30 հազար յուանի (294 դոլարից մինչև 4411 դոլար), իսկ ֆիզիկական անձանց համար՝ 50-ից 200 յուանի (7 դոլարից 29 դոլար) չափով տուգանք:


Բնակչության և կազմակերպությունների համար սահմանվում է նաև «թեժ գիծ»՝ քաղաքային իշխանություններին արգելված վայրերում ծխելու դեպքերի մասին հայտնելու համար: