ՎՊ նախագահի ընտրությունը կկայանա վաղը
Վերահսկիչ պալատի նախագահի միակ թեկնածուի ընտրությունը տեղի կունենա վաղը:
Ինչպես ԱԺ ամբիոնից հայտարարեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը, թեկնածու Լևոն Յոլյանին ՎՊ նախագահի պաշտոնում նշանակման վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա վաղը՝ 12:30 -ից 13:30 ԱԺ կից սրահում:
Քվեաթերթիկում, ըստ Սուքիասյանի, կան «կողմ» և «դեմ» բառերը: Ովքեր կողմ են՝ «դեմը» պետք է ջնջեն, ովքեր դեմ են՝ «կողմը»:










