Չիլիում միլիոնավոր մարդիկ առանց խմելու ջրի են մնացել
Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի մոտ 4 մլն բնակիչ զրկվել է խմելու ջրից, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ առատ տեղումների պատճառով աղտոտվել է Սանտյագոյի մերձակայքում գտնվող ջրամբարը թափվող Մայպո գետը:
Բնակչությանն աղտոտված ջուր չմատակարարելու համար իշխանությունները որոշել են ժամանակավորապես դադարեցնել խմելու ջրի մատակարարումը: Հայտնի է, որ ջրամատակարարումը կվերականգնվի գետի աղտոտվածության մակարդակի իջեցումից հետո:
Այժմ բնակիչները շշալցված ջուր են գնում, ռեստորաններն ու այլ ժամանցային վայրերը փակվել են, դպրոցներում հետաձգվել են դասերը:
Փրկարար ծառայությունների փոխանցմամբ՝ հեղեղումների պատճառով արտաքին աշխարհից մեկուսացած վիճակում է հայտնվել մոտ 400 մարդ: Բացի այդ, գրանցվել է 3 զոհ, ևս 19-ն անհետ կորած են համարվում:










