Յանուկովիչն ամուսնալուծվել է 45 տարվա համատեղ կյանքից հետո և այժմ ապրում է իր նախկին խոհարարի քրոջ հետ. Spiegel
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն ամուսնալուծվել է և այժմ ապրում է իր նախկին խոհարարի քրոջ հետ, գրում է Spiegel գերմանական թերթը:
«Նա ամուսնալուծվել է իր կնոջից՝ Լյուդմիլայից՝ 45 տարվա համատեղ կյանքից հետո: Նա ապրում է իր նախկին խոհարարի քրոջ հետ»,- գրում է թերթը:
Ըստ թերթի՝ Յանուկովիչը հայտնել է, որ իրեն ֆինանսական աջակցություն է տրամադրում նրա ավագ որդի Ալեքսանդրը:
Նշենք, որ 2014-ի փետրվարին Ուկրաինայում հեղափոխությունից հետո Յանուկովիչը լքել է երկիրը և, ըստ լրատվամիջոցների, գտնվում է Ռուսաստանում։










