Ֆրանսիական Peugeot-ը ներկայացրել է իր նոր շքեղ մեքենան (լուսանկարներ)

05:33 • 28.02.17

Peugeot հեղինակավոր ֆրանսիական մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է Instinct նոր կոնցեպտը, որը չորստեղանի ինքնակառավարվող շութինգ-բրեյքնունի առաջատար մուլտիմեդիա համակարգ է, հաղորդում է Motor–ը:


Նոր Peugeot–ը կարող է կռահել վարորդի ցանկությունները: Այն ունի բետոնի բարակ շերտով ծածկված հատակ և կարծես թավշե ծածկույթ, նշվում է գովազդային հոլովակում։


Կոնցեպտի մուլտիմեդիա համակարգի օգնությամբ մեքենան կարող է սինխրոնիզացվել վարորդի մյուս սարքավորումների՝  ներառյալ օրագրի պես առանձին հավելվածների հետ և հիշել նրա նախասիրությունները։ Այսինքն, այդ ինֆորմացիայի շնորհիվ համակարգը նախապես կարգավորում է մեքենայի կլիմատ-կոնտրոլը, սրահի լուսավորությունը և այլն:


Ֆրանսիական Peugeot-ը ներկայացրել է իր նոր շքեղ մեքենան (լուսանկարներ)