SpaceX-ը մտադիր է բիզնես նպատակներով թռիչք կազմակերպել լուսնի շուրջը 2018 թվականին
Ամերիկյան SpaceX ընկերությունը մտադիր է բիզնես նպատակներով թռիչք կազմակերպել լուսնի շուրջը 2018 թվականի վերջում: Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ, փոխանցում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ առաքելությունը կիրականացվի, օգտագործելով Dragon տիեզերանավի նոր տարբերակը, որը բացի անձնակազմից, կկարողանա նաև ուղևորներ փոխադրել: Լուսնի շուրջ կարող են թռչել միայն երկու տիեզերական զբոսաշրջիկ, ովքեր բնականաբար աստղաբաշխական գումարներ են վճարելու դրա համար:
Սակայն, մինչ հարուստ արկածախնդիրներին տիեզերքով մեկ ման տալը, SpaceX ընկերությունը պատրաստվում է նախապես փորձարկել նորացված Dragon-ը, որպեսզի հետո խնդիրներ չառաջանան:










