ԱՄՆ-ն 1999-ից ի վեր կոկաինի ամենամեծ խմբաքանակն է առգրավել
ԱՄՆ ծովափնյա պահակախումբը 1999 թվականից ի վեր կոկաինի ամենամեծ խմբաքանակն է առգրավել՝ 4,2 տոննա, հայտնում է Associated Press-ը, վկայակոչելով պահակախմբի ներկայացուցիչ Ռիկարդո Կաստրոդադոյին:
Դեպքը տեղի է ունեցել Հարավային Ամերիկայի հյուսիս-արևելյան ափին: Պահակախումբը ձկնորսական նավակից առգրավել է 4,2 տոննա կոկաին, որը գնահատվում է մոտ $ 125 մլն: Ապօրինի բեռն առգրավվել է Պուերտո Ռիկոյում:
Չորս հոգի Գայանայից, ովքեր տախտակամածի վրա էին գտնվում այդ պահին, անմիջապես ձերբակալվել են:










