Մհեր Սեդրակյանի որդին ազատվել է Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից

18:08 • 28.02.17

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Դավիթ Սեդրակյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: 

Այս մասին Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է e-gov.am կայքում:

Դավիթ Սեդրակյանը ՀՀ Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին է: Նախօրեին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Մհեր Սեդրակյանը հայտարարել էր քաղաքականությունից դուրս գալու մասին: