Սիցիլիայում կրկին արթնացել է Էթնա հրաբուխը (տեսանյութ)
Իտալական Սիցիլիա կղզում կրկին արթնացել է Էթնա հրաբուխը. շիկացած լավան ժայթքում է հրաբխի հարավ-արևելյան խառնարանից:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով մասնագետներին, Էթնայի ներկայիս ատիվացումը որևէ վտանգ չի ներկայացնում:
Հրաբխի ստորոտին գտնվող Ֆոնտանառոսա օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով:
Նշենք, որ Էթնան Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխն է, որը գտնվում է ծովի մակարդակից 3.300 մ բարձրության վրա:










