Համբուրգի փախստականների կենտրոնում հղի կնոջը պատանդ վերցրած տղամարդը ձերբակալվել է. The Daily Mail

16:39 • 28.02.17

Գերմանիայում ոստիկանությունը ձերբակալել է Համբուրգի փախստականների կենտրոն ներխուժած դանակով զինված տղամարդու, որը հղի կնոջը պատանդ էր պահել սենյակներից մեկում, գրում է The Daily Mail-ը:


Զինված ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել այս առավոտյան փախստականների կենտրոն ներխուժած տղամարդու մասին հաղորդումից հետո:


Տեղեկությունների համաձայն՝ նա պատանդ է պահել հղի կնոջը, որը հավանաբար նրա հետ կապված է եղել, և արգելափակվել է սենյակում:


Համբուրգի ոստիկանությունը նշել է, որ տղամարդը վիրավորել է ինքն իրեն գործողության ընթացքում, բայց նրա վնասվածքների բնույթը դեռ հայտնի չէ:


Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ տղամարդը փախստական է, որն ապրում է Գերմանիայի մեկ այլ երկրամասում: