Համացանցում է հայտնվել «Մատանիների տիրակալի» հիման վրա ստեղծված խաղի թրեյլերը (տեսանյութ)

17:10 • 28.02.17

Monolith Productions ստուդիան Warner Bros. Interactive Entertainment-ի հետ համատեղ ներկայացրել է «Մատանիների տիրակալը» վեպի և դրա էկրանավորման հիման վրա ստեղծված Middle-Earth: Shadow of Mordor համակարգչային խաղի թրեյլերը: 

Խաղի առաջին թրեյլերն արդեն հասանելի է WBGamesUK-ի յութուբյան ալիքով:

Ինչպես գրում է korrespondent.net -ը՝ խաղը նախատեսված է լինելու անհատական համակարգչի, ինչպես նաև PS4 և Xbox One խաղային կցորդների համար: 

Թրեյլերի սյուժեից պարզ է դառնում, որ նոր խաղում հերոսն իշխանության նոր մատանի կստանա։ Սպասվում են նաև Սաուրոնի և նազգուլների մասնակցությամբ մարտեր:


Հաղորդվում է, որ խաղի շնորհանդեսը կկայանա 2017 թվականի օգոստոսին։

 






Համացանցում է հայտնվել «Մատանիների տիրակալի» հիման վրա ստեղծված խաղի թրեյլերը (տեսանյութ)