«Հարուստ ռուս երեխաները» BMW մեքենաներով դրիֆտ են կազմակերպել Մոսկվայում (տեսանյութ)

16:06 • 28.02.17

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են երկու BMW M5 մակնիշի ավտոմեքենա դրիֆտ (պտույտներով հնարք) կազմակերպում Մոսկվայի պետական համալսարանի շենքի մոտակայքում մեքենաների հոսքի մեջ, գրում է lenta.ru-ն:


Տեսանյութը հրապարակվել է Instagram-ում richrussiankids («Հարուստ ռուս երեխաներ») էջում:


Տեսանյութն ուղեկցվում է հետևյալ գրությամբ. «Ամառային սեզոնին կարոտ, անհամբեր սպասում ենք»:


Լրատվամիջոցը գրում է, որ մեքենաների վարորդներին սպառնում է վարչական տուգանք և վարորդական իրավունքից զրկում։