Mercedes-Benz-ը ներկայացրել է RedArt Edition և Designo Edition նորույթները (լուսանկարներ)
Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը շարունակում է անակնկալներ մատուցել իր արտադրանքի երկրպագուներին՝ ներկայացնելով նոր, տպավորիչ մոդելներ:
Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, ավտոբրենդը Ժնևի միջազգային ավտոշոուից առաջ գաղտնազերծել է SL և SLC ռոդսթերների նոր տարբերակները, որոնք ստացել են Designo Edition և RedArt Edition անվանումները:
Հայտնի է, որ մեքենաների պաշտոնական շնորհանդեսը կայանալու է մարտին:
RedArt Edition-ի և Designo Edition-ի տեխնիկական բնութագրի, ինչպես նաև գնի մասին դեռևս տեղեկություն չկա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ընկերությունը ներկայացրել էր Mercedes-Maybach G650 Landaulet մեքենան, ինչպես նաև C63 Cabriolet, C43 4Matic Coupe, C43 4Matic Cabriolet Night Edition մոդելները:
















