Ինքնասպանության հասցնելու մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին բերման է ենթարկվել ոստիկանություն
Ոստիկանության Մեղրիի բաժնի և սահմանապահ զորամասի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, փետրվարի 27-ին, ժամը 7-ին, Մեղրիի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, 1974 թ. ծնված Եգանեի Զ.-ն։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օտարերկրացի տղամարդը 2016թ. նոյեմբերի 24-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասի մեղադրանքով:










