Թիվ 27 երթուղու ավտոբուսում դրամապանակ գողացած 23-ամյա տղան հայտնաբերվել է
Փետրվարի 27-ին, ժամը 17-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 20 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 1994 թ. ծնված Մաթևոս Հ.-ին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ նա թիվ 27 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է 1976 թ. ծնված Շաքե Ա.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Ոստիկանության տեղեկացմամբ՝ գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:










