Կապանի ոստիկանները հայտնաբերել են 10 տարի առաջ Մոսկվայում կողոպուտ կատարած 27-ամյա երիտասարդին
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները փետրվարի 27-ին, ժամը 11-ին, Կապանի Հ. Ավետիսյան փողոցից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Պավել Ա.-ին։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարոչւթյունից, երիտասարդը 2007թ. մայիսի 10-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Պուշկինսկոյե ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի (կողոպուտ) 2-րդ մասի և 30 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով:










