Ռուսաստանը չի պաշտպանի Սիրիայի նկատմամբ նոր պատժամիջոցները, դրանք այժմ տեղին չեն. Պուտին

16:52 • 28.02.17

Ռուսաստանը չի պաշտպանի Սիրիայի նկատմամբ նոր պատժամիջոցները, դրանք այժմ տեղին չեն և միայն կխանգարեն բանակցային գործընթացին: Այդ մասին Ղրղզստանում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ես կարծում եմ, որ այժմ դա բոլորովին տեղին չէ սիրիական ղեկավարության նկատմամբ, որովհետև դա չէր օգնի բանակցային գործընթացին, այլ միայն կխանգարեր և կխախտեր վստահությունը բանակցային գործընթացի ընթացքում: Ռուսաստանը ոչ մի նոր պատժամիջոց Սիրիայի նկատմամբ չի պաշտանի»,- ասել է Պուտինը Ղրղզստանի նախագահի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: