«Խելացի» գուլպաները կարողանում են կապվել այն կրողի iPhone-ի հետ (տեսանյութ)

15:54 • 28.02.17

Blacksocks ընկերությունը ներկայացրել է «խելացի» գուլպաներ, որոնք հատուկ տեխնոլոգիայի՝ հաղորդիչի միջոցով միանում են այն կրողի iPhone-ին:


Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, հատուկ կոճակով համալրված գուլպայի մի զույգը վաճառվում է 189 դոլարով:


Առաջադեմ տեխնոլոգիայի շնորհիվ կրողը տեղեկանում է գուլպայի թարմության, փոխելու անհրաժեշտության, գունաթափվելու և նույնիսկ մաշվելու մասին:


Աղբյուրը մանրամասնում է, որ ամբողջ տեղեկությունը սմարթֆոնին է ուղարկվում հատուկ հավելվածի միջոցով:

 

«Խելացի» գուլպաները կարողանում են կապվել այն կրողի iPhone-ի հետ (տեսանյութ)