Լիտվայում կարապները սատկել են թռչնագրիպի վտանգավոր վիրուսի պատճառով

00:27 • 28.02.17

Լիտվայի անասնաբուժական ծառայությունը Կենդանիների առողջապահական համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել է թռչնագրիպի ծայրահեղ վտանգավոր տարբերակի` H5N8 վարակի բռնկման մասին:


Ինչպես հայտնում է BBC-ն, երկրի կենտրոնական հատվածում` Կաունաս քաղաքում և Նեման գետի շրջակայքում 6 կարապներ են սատկել վերոնշյալ վիրուսի պատճառով:


H5N8 վարակը մահացու է ընտանի թռչունների համար, սակայն մարդու մոտ երբևէ չի հայտնաբերվել:


Անցյալ տարվա վերջին H5N8 վիրուսի բռնկումներ էին գրանցվել Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում, որի հետևանքով միլիոնավոր ընտանի կենդանիներ են ոչնչացվել: