YouTube-ում տեսանյութերի դիտումները հասել են օրական 1 միլիարդ ժամի
YouTube տեսածառայության օգտատերերն ամեն օր 1 միլիարդ ժամ առցանց տեսանյութեր են դիտում: Այդ մասին հայտնել է ընկերության տեխնոլոգիական հարցերով փոխնախագահ Քրիստոս Գուդրոուն:
«Մենք հասել ենք մեր ճանապարհորդության ընթացքում կարևոր փուլի: Ամբողջ աշխարհում մարդիկ այժմ ամեն օր 1 միլիարդ ժամ անհավանական տեսանյութեր են դիտում YouTube-ում»,- գրել է Գուդրոուն YouTube-ի պաշտոնական բլոգում:
«Եթե դուք ստիպված լինեիք YouTube-ում տեսանյութեր դիտել 1 միլիարդ ժամվա ընթացքում, դա ձեզանից կպահանջեր ավելի քան 100 հազար տարի»,- հավելել է ընկերության ներկայացուցիչը:
YouTube ինտերնետային տեսահոսթինգը պատկանում է Google կորպորացիային:










