Ռուս ճանապարհորդը մտադիր է 200 օրում Մոսկվայից վազելով հասնել Պեկին
Ռուս ճանապարհորդ Ալեքսանդր Կապյորը, ով ստացել է «ռուսաստանցի Ֆորեսթ Գամփ» անվանումը, որոշել է Մոսկվայից վազելով հասնել Պեկին: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Ճանապարհորդը մտադիր է իր արշավը մեկնարկել մարտի 4-ին: 200 օրում նա ցանկանում է հաղթահարել 8000 կմ տարածությունը: Նրա երթուղին անցնելու է 16 ռուսական շրջանների և երեք երկրի տարածքներով:
Նշվում է, որ ռուսական քաղաքների բնակիչները, որոնցով նա անցնելու է, կկարողանան միանալ նրա արշավին:
2016-ի հոկտեմբերին Կապյորը խաղաղության մարաթոն է կազմակերպել Ուկրաինայի Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններում: 2015-ի օգոստոսին վերջինս Սևաստոպոլից մինչև Սիմֆերոպոլ է վազել, իսկ 2014-ի ապրիլին Սամարայից մինչև Մոսկվա:










