Սիրիական բանակն իսլամիստներին դուրս է մղել Պալմիրայի միջնաբերդից

20:42 • 01.03.17

Սիրիայի կառավարական բանակն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին դուրս է մղել Պալմիրայի պատմական միջնաբերդից: Այս մասին հաղորդում է Russia Today-ը` վկայակոչելով տեղի աղբյուրը:



«Բանակը վերահսկողություն է վերահաստատել Պալմիրայի միջնաբերդի և հարավարևմտյան լեռնային տարածքների նկատմամբ: Այժմ պատրաստվում ենք քաղաքը գրոհելուն», - հայտնել է գործակալության աղբյուրը:



Վերջինս նշել է, որ ահաբեկիչները նահանջել են բարձունքներից, որտեղ գտնվում է միջնաբերդը, երբ քաղաքի բարձունքներում հաստատվել են բանակայինները:



Ավելի վաղ հաղորդվում էր, որ սիրիական բանակը դաժան մարտեր է վարում Պալմիրայի շրջակայքում, ինչպես նաև վերահսկողոթյուն է հաստատել Պալմիրայի մուտքի մոտ: