YouTube-ը վճարովի հեռուստատեսային հավելված կներկայացնի

14:48 • 01.03.17

Ամերիկյան YouTube տեսածառայությունը պատրաստվում է մրցակցել Netflix-ի, Hulu-ի և այլ սթրիմինգային մեդիա ծառայությունների հետ՝ ներկայացնելով նոր YouTube TV բաժանորդագրային հավելվածը:


Ինչպես հայտնում է USA Today-ը, ընդամենը 35 դոլար վճարի դիմաց հավելվածը թույլ կտա օգտատերերին դիտել 40 հեռուստաալիք՝ հրաժարվելով ավելի թանկ մալուխային ծառայությունից:


Աղբյուրը նկատում է, որ հավելվածի թերությունն այն է, որ ալիքները հեռարձակվելու են գովազդի հետ մեկտեղ: Մինչդեռ Hulu ծառայությունը թույլ է տալիս հեռուստաշոուներն առանց գովազդի դիտել:


YouTube TV-ն ներկայացնելու ժամանակ YouTube-ի գլխավոր գործադիր տնօրենը նկատել է, որ «սմարթֆոնների գերիշխման դարաշրջանն ամեն ինչ փոխեց ու նույնիսկ հեռուստատեսությունը տեղավորեց մարդկանց գրպաններում»:

YouTube-ը վճարովի հեռուստատեսային հավելված կներկայացնի