Նիգերիացի Ամինա Մուհամեդը զբաղեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալի պաշտոնը
ՄԱԿ-ի նոր ղեկավարությունը պատրաստվում է որոշ կարևոր խնդիրների վերաբերյալ ավելի սերտ համագործակցել կառույցի անդամ պետությունների հետ, որոնք ոչ միայն պետք է մասնակցեն գործընթացին, այլև օգնեն ղեկավարել այն։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Ամինա Մուհամեդը՝ պաշտոնակալությունից անմիջապես հետո ելույթ ունենալով լրագրողների առաջ։
Կարևորագույն հարցերի շարքում գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը նշել է չքավորության դեմ պայքարը, երիտասարդների համար հնարավորությունների ստեղծումն ու գենդերային հավասարությունը։
Մինչ այդ Ամինա Մուհամեդը զբաղեցնում էր Նիգերիայի շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը։ Իսկ դրանից առաջ եղել է Նիգերիայի նախագահի խորհրդականը, ինչպես նաև դասավանդել է Նյու Յորքում Կոլումբիական համալսարանում։










