Ռուսաստանում մեկնարկել է «մեկ ժամով կատու» ծառայությունը

17:27 • 01.03.17

Ռուսական Կիրով քաղաքի բնակիչները նոր ծառայության շնորհիվ ժամանակավորապես կատու վարձելու հնարավորություն են ստացել:

Ծառայության հեղինակների խոսքով` կատվի վարձակալությունը կօգնի ազատվել հոգնածությունից և ընկճախտից, ինչպես նաև հասկանալ` արդյոք պետք է ընտանի կենդանի ձեռք բերել:

«Մարդկանց վախեցնում է կենդանիների հոտը, մազերը, պատասխանատվությունը, մանավանդ` տանը երեխաների առկայության դեպքում», - պատմել է նախագծի հեղինակը:

Interfax-ը գրում է, որ ծառայության արժեքը քննարկվում է անհատապես յուրաքանչյուր այցելուի հետ. արդեն իրականացվել է 10 պատվեր` 300-600 ռուբլի ժամավճարով:

Կայքի հաղորդմամբ` մարտի 1-ին Ռուսաստանում նշվում է կատուների օրը: