«Ելք» դաշինքի անդամները երթով հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը

14:38 • 01.03.17

Այսօր «Ելք» դաշինքի անդամները «Մոսկվա» կինոթատրոնի մերձակա հրապարակից քայլերթով շարժվեցին դեպի Մյասնիկյանի արձան՝ 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու: 

Երթին մասնակցում էին «Ելք» դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը և դաշինքի այլ անդամներ: 

2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում և պահանջում էին ընտրությունների արդյունքների վերանայում:

10 օր տևած հանրահավաքներից հետո՝ 2008 թ. մարտի 1-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվեց 10 քաղաքացի: