Facebook-ն անցնում է արհեստական ինտելեկտի օգտագործման` ինքնասպանության փորձերը կանխելու նպատակով
Facebook սոցցանցը մտադիր է արհեստական ինտելեկտի կրառությամբ թարմացումներ անել իր գործառույթներում ու ծառայություններում` օգտատերերի շրջանում ինքնասպանությունները կանխելու նպատակով:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, խոշորագույն սոցիալական ցանցը մտադիր է ինքնասպանության կանխմանն ուղղված արդեն առկա գործիքները ներառել Facebook Live ուղիղ հեռարձակման գործառույթում, ինչպես նաև ընդգրկել մեսենջերի ծառայության մեջ:
Ընկերության խոսքով` արհեստական ինտելեկտը կկիրառվի ինքնասպանության մտադրություն ունեցող օգտատերերին հայտնաբերելու համար:
Աղբյուրի տվյալներով, հունվարին 14-ամյա երեխան Facebook Live հավելվածով հեռարձակել էր իր ինքնասպանության փորձը:
Ինչպես նշվում է, ԱՄՆ-ում ինքնասպանությունը մահացությունների երկրորդ խոշորագույն պատճառն է 15-29 տարեկան բնակչության շրջանում:










