Նոր սերնդի iPhone 8–ը չի ունենա Lightning միակցիչ

06:47 • 01.03.17

Նոր սերնդի արդեն ութերորդ iPhone–ը չի ունենա Lightning միակցիչ, ինչի փոխարեն Apple–ը սմարթֆոնին կավելացնի USB-C-պորտ, հայտնում է Lenta.ru–ն։


Համաձայն ԶԼՄ-ների՝ ընկերությունը կհրաժարվի Lightning միակցիչից, որը կիրառվել է iPhone 7 և iPhone 7 Plus վերջին մոդելներում։ Իսկ ահա նոր սմարթֆոնը կունենա 24 կոնտակտային USB-C միակցիչ, որը ստանդարտ է ուրիշ տարբեր սարքավորումների համար։


iPhone 8-ում կանհետանա նաև Home կոճակը, ինչը տեղ կբացի սենսորային էկրանի համար:

 

Նոր սերնդի iPhone 8–ը չի ունենա Lightning միակցիչ