Երիտասարդ տղամարդը ցած է նետվել Կիևյան կամրջից
Այսօր՝ ժամը 12:25–ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցած է նետվել Երևանի Կիևյան կամրջից:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«12:25-ին ահազանգ է ստացվել, որ մոտ 30 տարեկան տղամարդը իրեն ցած է նետել Երևանի Կիևյան կամրջից: Ինքնությունը պարզված չէ»,-հայտնեցին ոստիկանությունից՝ հավելելով, որ դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները:










